ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԳԱԼԱ-ն վաղը հանդես կգա հայտարարությամբ

ԳԱԼԱ-ն վաղը հանդես կգա հայտարարությամբ
18.01.2017 | 18:35

ԳԱԼԱ կուսակցությունը երեկ շարունակել է վարչության ընդհատված նիստը, որի ժամանակ քննարկվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: ԳԱԼԱ-ի մամուլի խոսնակ Արմենուհի Վարդանյանն ասել է, որ ընտրություններին մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կուսակցությունը կհրապարակի վաղը:

«Այսօր մեզ համար լռության օր ենք հայտարարել, որպեսզի նաև մեր համակիրների, կուսակցութան մյուս ներկայացուցիչների կարծիքները լսենք, հասկանանք նրանց տեսակետները և ի մի բերենք վարչության նիստի ընթացքում քննարկվող տեսակետները: Վաղը երեկոյան տեղի կունենա քվեարկություն ու պարզ կդառնա՝ կմասնակցի ԳԱԼԱ-ն ընտրություններին, թե ոչ»,- նշեց Արմենուհի Վարդանյանը: ԳԱԼԱ-ն ստացել է առաջարկություններ մի քանի կուսակցություններից, վարչության անդամների մեծամասնությունը միտված չէ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: «Վարչության անդամների մեծամասնությունը ոչ միայնակ, ոչ էլ դաշինքով չի ցանկանում մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Երեկ մեծամասնության կարծիքն այսպիսին էր»,- ընդգծեց Արմենուհի Վարդանյանը:

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ